Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Արցախի նախագահի հանդիպմանն ընդգծվել է, որ անթույլատրելի են ազգային միաբանությունը խաթարող երևույթները

Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Արցախի նախագահի հանդիպմանն ընդգծվել է, որ անթույլատրելի են ազգային միաբանությունը խաթարող երևույթները
22.04.2018 | 23:11

Ապրիլի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Արցախի նախագահն իրենց մտահոգությունն են արտահայտել Երևանում տեղ գտած վերջին օրերի իրադարձությունների կապակցությամբ: Նորին Սրբությունը ցավով նշել է, որ երկխոսությանն ուղղված ջանքերը որևիցե դրական արդյունք չապահովեցին, և ցուցարարների ու ոստիկանության միջև տեղի ունեցավ բախում:


«Մենք հույս ունենք և աղոթում ենք, որ իրավիճակը շուտափույթ հանդարտվի և վերականգնվի կյանքի բնականոն ընթացքը», - ասել է Հայոց Հայրապետը` հավելելով, որ Մայր Աթոռի կողմից եկեղեցականներ են ներգրավված են գործընթացների մեջ՝ ջանքեր գործադրելու` կանխելու բախումները և դրանց ծանր հետևանքները: Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Արցախի նախագահի կողմից ընդգծվել է, որ անթույլատրելի են տեղ գտած երևույթները, որոնք խաթարում են ազգային միաբանությունը և այդպիսով վտանգում անվտանգությունը Արցախի և հայրենի սահմանների: Արձանագրվել է, որ կենսական անհրաժեշտություն է երկրում ներքաղաքական կայունության պահպանումը և երկխոսության միջոցով խնդիրների հանգուցալուծումը:

Դիտվել է՝ 1055

Մեկնաբանություններ